Մաշկաբանություն
Հիգիենան վիտիլիգոյի ժամանակ
Վիտիլիգոն հիվանդություն է, որի դեպքում մաշկի գունավոր բջիջները քայքայվում են ու առաջացնում սպիտակ հետքանման բծեր: Դրանցում բացակայում է մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Աշխարհում ավելի քան 40 մլն մարդ նման խնդիր ունի:
Խոսենք վիտիլիգոյի դեպքում անհրաժեշտ հիգիենայի մասին: Տեսակետ կա, որ պետք է վիտիլիգոյի հակման դեպքում գարուն-ամառ ժամանակաշրջանում օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունել, դա պաշտպանում է բծերի առաջացումից ու դրանց տարածումից: Խիստ հիգիենա է անհրաժեշտ պահել հագուստի, ներքնազգեստի հարցում: Դրանք պետք է եռման ջրով ողողվեն լվանալուց հետո, իսկ չորանալուց հետո անպայման արդուկվեն:
Մաշկաբանների խորհուրդը վիտիլիգոյի դեպքում
- մաշկը պաշտպանեք արևից,
- պիգմենտազուրկ մաշկը շատ արագ է արևահարվում,
- արևայրուքը կարող է վիտիլիգոյի պարագայում վատթարացնել մաշկի վիճակը,
- բաց գույնի մաշկ ունեցողների մոտ արևայրուքի բացակայությունն այդ հետքերն աննկատ է պահում:
Արևից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.
1. արևապաշտպան միջոցներից օգտվել ամեն օր ու հատկապես հագուստով չծածկված հատվածներում: Դրանք պետք է UVA / UVB պաշտպանությամբ ու ջրադիմացկուն հատկություն ունենան:
2. Այդ միջոցները պետք է կիրառել ամեն օր, դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ:
3. Եթե տևական ժամանակ եք դրսում գտնվելու, ապա պետք է արևապաշտպան միջոցները յուրաքանչյուր 2 ժամը մեկ թարմացնեք անգամ ամպամած օրերին, հատկապես եթե գերքրտնարտադրություն ունեք:
4. Այնպիսի շոր հագեք, որը հուսալիորեն կպաշտպանի արևից: Այդ դեպքում նույնիսկ քսուկ կարելի է չգործածել: Որքան հաստ է հագուստի կտորը, այնքան լավ եք պաշտպանված: Օրինակ` լավ պաշտպանություն է ապահովում ջինսե հագուստը:
5. Եթե անգամ արևասեր եք, միևնույն է, եթե վիտիլիգոյի հակում ունեք, ապա միշտ ստվերում պատսպարվեք: Ասվածը վերաբերում է հատկապես օրվա այն ժամերին, երբ ձեր ստվերը ձեզանից կարճ է դառնում: Այդ ժամերին արևի ճառագայթները շատ վտանգավոր են ու մեծանում է արևային այրվածքներ ստանալու հավանականությունը:
Սոլյարիները նույնպես ձեզ համար չեն, մի օգտագործեք նաև ուլտրամանուշակագույն լամպեր, դրանք արևի այլընտրանքային ոչ անվտանգ տարբերակներ են:
Դաջվածքը նույնպես ձեզ համար չէ, քանի որ դա կարող է մաշկի մեխանիկական կամ քիմիական մշակումից 10-14 օր անց վիտիլիգոյի նոր օջախների ձևավորման հանգեցնել:
Եվ մի մոռացեք, որ վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, ոչ թե կոսմետոլոգիական թերություն:
Հիգիենան իմպետիգոյի դեպքում
Իմպետիգոն մաշկի մակերևույթի թարախային հիվանդություն է, որի հարուցիչը ստաֆիլոկոկերն են ու ստրեպտոկոկերը : Հարուցիչը վնասված մաշկից ներթափանցում է մազապարկ, որտեղ ակտիվորեն բազմանում է: Սկզբում այն արտահայտվում է ցանի տեսքով, ապա թարախային կեղևներ են գոյանում, որոշ դեպերում էրոզիա է առաջանում:
Այս հիվանդության թեթև դեպքերում բավարար է հիգիենայի պահպանումը: Հիվանդությունը տեղային բուժում է պահանջում, հակաբակտերիալ քսուկների կիրառմամբ (տետրացիկլին, էրիթրոմիցին, բրիլիանտինի կանաչ, սպիրտային լուծույթներ (սալիցիլինային), վիտամինաթերապիա, իսկ հիվանդության ծանր դեպքերում հակաբիոտիկներ են նշանակվում ներքին ընդունման համար:
Բուժման ընթացքում արգելվում է լվացվելը, քանի որ այդ հատվածներից ճիլոպի միջոցով հնարավոր է վարակը տարածվի: Հիվանդը պետք է անձնական իրերից օգտվի, առանձնացվի ափսեն ու բաժակը: Իսկ մանկական կոլեկտիվներում նրան պետք է մեկուսացնել ու անպայման ախտահանում իրականացնել:
Իմպետիգոյի բուժումը ժողովրդական միջոցներով
Իմպետիգոյի դեպքում լավ արդյունք է տալիս վաղենակի սպիրտային թուրմով օջախը մշակելով: Թե՛ սպիրտը և թե՛ վաղենակը հակամանրէ հատկություն ունեն:
Իմպետիգոյի թեթև դեպքերում, երբ վարակը չի տարածվել, կարելի է հետևյալ միջոցները կիրառել:
1. Ախտահարված հատվածներին հակաբիոտիկ քսուկներ քսել օրական 3 անգամ, իսկ մինչև մշակումը պետք է այդ հատվածը լավ լվանալ ու լավ չորացնել:
2. Պետք է հագուստն ազատ լինի, որ խնդրահարույց հատվածին հնարավորին չդիպչի:
3. Ախտահարված հատվածը կարելի է մշակել 1 ճաշի գդալ 5%-անոց քացախի ու 0,5 լ ջրի լուծույթով: Թրջոցներ դնել 15-20 րոպեով: Դա թեթևացնում է թարախակեղևի հեռացումը:
Արդեն ասվեց, որ անձնական հիգիենայի պահպանումն է խիստ կարևորվում իմպետիգոյի ժամանակ, ուստի, հիվանդությունը կանխարգելելու նպատակով մաշկի միկրովնասվածքները պետք է բուժել սպիրտային լուծույթներով (օրինակ` յոդ):
Եթե տան անդամներից մեկը հիվանդացել է իմպետիգոյով, ապա պետք է.
- Խնամքով մշակել վնասված հատվածը. հոսող ջրով ու օճառով լավ լվանալ, ապա ծածկել թանզիվով:
- Հիվանդի սպիտակեղենն ու հագուստն առանձին լվանալ ու նրա իրերը մեկուսացնել:
- Վերքն անպայման ձեռնոցներով մշակեք, իսկ հետո շատ մանրակրկիտ լվացվեք:
- Հիվանդ երեխայի եղունգները կարճ կտրեք, որ նա ինքն իրեն չվնասի` տարածելով վարակը:
- Եթե հիվանդը երեխա է, ապա նրա թաթիկներն ինքներդ լվացեք հակամանրէ օճառով:
Ադամաթուզի հյութը` պիգմենտային բծերի դեմ
Ադամաթուզի հյութը լավ միջոց է պեպենների, պիգմենտային բծերի դեմ ու իր հատկություններով այն չի զիջում վարունգի հյութին:
Դրա համար պետք է մեկ խոշոր ադամաթուզի կեղևը լավ մանրացնել, վրան 250 մլ եռման ջուր լցնել ու թողնել այնքան, որ ջուրը հովանա, ապա քամել, լցնել սառույցի կաղապարների մեջ և դնել սառցախցիկը:
Ամռանն այդ սառը խորանարդիկներով դեմքը, ձեռքերը շփելը կթարմացնի ու կօգնի սթափվելու տապից:
Արդյունքին երկար չեք սպասի:
23.02.2018 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ